Լուկաշենկոյի ռեժիմի՝ 26 տարվա ճնշումներից հետո բելառուսները պահանջում են, որ իրենց ձայները լսելի լինեն․ Ջո Բայդեն
10:05 - 11 օգոստոսի, 2020

Լուկաշենկոյի ռեժիմի՝ 26 տարվա ճնշումներից հետո բելառուսները պահանջում են, որ իրենց ձայները լսելի լինեն․ Ջո Բայդեն

ԱՄՆ դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Ջո Բայդենը հանդես է եկել հայտարարությամբ Բելառուսում տեղի ունեցող բողոքի ակցիաների կապակցությամբ․

«Ժողովրդավարությունը կառուցվում է մի պարզ կոնցեպտի վրա, համաձայն որի՝ քաղաքացիներն ունեն իրավունք՝ ընտրելու իրենց առաջնորդներին ու ազդելու իրենց պետությունների ապագայի վրա: Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի՝ 26 տարվա շարունակական ճնշումներից հետո բելառուսները պահանջում են, որ իրենց ձայները լսելի լինեն: 

Խախտումներով ստվերված նախագահական ընտրություններից հետո քաղաքացիների խաղաղ ցույցերը, որոնցով պահանջվում էր ձայների ճշգրիտ հաշվարկ, հանդիպեցին ոստիկանական ուժերի, որոնք կիրառեցին լուսաձայնային նռնակներ, արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ: 

Լուկաշենկոյի ռեժիմն անջատեց ինտերնետը, ձերբակալեց ցուցարարներին ու անկախ լրագրողներին և փորձեց լռեցնել միջազգային դիտորդներին: Այս ամենը չի համապատասխանում քաղաքական առաջնորդի գործողություններին, որը վստահ է արդար անկացված ընտրություններում իր հաղթանակի մեջ: Բայց խիզախ քաղաքացիների՝ լրագրողների, ակտիվիստների ու սովորական մարդկանց շնորհիվ, որոնք փաստաթղթավորել են այս իրադարձությունները, մենք գիտենք ճշմարտությունը ռեժիմի կողմից ժողովրդավարության դեմ հարձակումների մասին»:

 

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել