Համերաշխություն ենք հայտնում հանուն իրենց խախտված իրավունքների Բելառուսի և աշխարհի տարբեր երկրների փողոցներում պայքարող քաղաքացիներին․ ՔՈ ՍԴԿ
15:49 - 11 օգոստոսի, 2020

Համերաշխություն ենք հայտնում հանուն իրենց խախտված իրավունքների Բելառուսի և աշխարհի տարբեր երկրների փողոցներում պայքարող քաղաքացիներին․ ՔՈ ՍԴԿ

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

««Քաղաքացու որոշում» կուսակցությունը մեծ ուշադրությամբ հետևում է Բելառուսի Հանրապետությունում նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձություններին։ Խորը ցավով ենք տեղեկացել, որ իրենց բողոքն արտահայտող քաղաքացիների անհնազանդության գործողությունների ընթացքում հնարավոր չի եղել խուսափել զոհերից ու վիրավորներից։

Որպես հեղափոխական գործընթացներով անցած հանրության մասնիկ, կուսակցություն, մեր համերաշխությունն ենք հայտնում հանուն իրենց խախտված հիմնարար իրավունքների պաշտպանության Բելառուսի և աշխարհի տարբեր երկրների փողոցներում պայքարող քաղաքացիներին։

Բելառուսի ժողովրդի լավագույն ապագայի նկատմամբ խորին հավատով՝
«Քաղաքացու որոշում» կուսակցություն»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել