Գեղաշեն համայնքի առաջին մանկապարտեզը՝ նախատեսված 140 երեխայի համար |armenpress.am|
15:05 - 18 օգոստոսի, 2020

Գեղաշեն համայնքի առաջին մանկապարտեզը՝ նախատեսված 140 երեխայի համար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում առաջին անգամ կառուցվում է մանկապարտեզ, որը նախատեսված է 140 փոքրիկի համար:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղաշեն համայնքի ղեկավար Տիգրան Հակոբյանի հետ շրջեց շինհրապարակում և ծանոթացավ կատարվող աշխատանքներին:

Հակոբյանը հայտնեց, որ Գեղաշենը երբևէ մանկապարտեզ չի ունեցել:

«Ընթացքում են բակի նորոգման, խաղահրապարակի կառուցման և ինժեներական ցանցի ապահովման աշխատանքները»,- նշեց Փաշինյանը:

Գեղաշենում վարչապետն այցելեց նաև երաժշտական դպրոց, որտեղ սուբվենցիոն ծրագրով իրականացվում է հաստատության գազաֆիկացում, իսկ համայնքի մշակույթի տանը տեղադրվելու է նաև ջեռուցման համակարգ:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանըհայտնեց, որ այդ երաժշտական դպրոցում ստեղծվում է նաև ժամանակակից գրադարան, ինչն արվում է Գերմանիայից մի բարերարի կողմից:

ՀՀ վարչապետը ծանոթացավ երաժշտական դպրոցի շենքի վերանորոգման աշխատանքներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել