Արտակ Դավթյանը Մոսկվայում կմասնակցի «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին
20:39 - 21 օգոստոսի, 2020

Արտակ Դավթյանը Մոսկվայում կմասնակցի «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին: Այս մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

«Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանին 2020 թվականի օգոստոսի 22-25-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ 6-րդ միջազգային ռազմատեխնիկական համաժողովին («Армия-2020») մասնակցելու նպատակով»,- ասված է որոշման մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել