Տեղի կունենա ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ. օրակարգում «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության հարցերն են
14:38 - 24 օգոստոսի, 2020

Տեղի կունենա ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ. օրակարգում «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության հարցերն են

ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, տեղի է ունենալու ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ՝ օրակարգային երեք հարցով։

Նոր կազմով Հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստի օրակարգային առաջին հարցով նախատեսված է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի, իսկ երկրորդ հարցով՝ քարտուղարի ընտրությունը։

Օրակարգային երրորդ հարցի ընթացքում Հոգաբարձուների խորհուրդը քննարկելու է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի տնօրենի մրցույթների գործընթացները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել