ՀՀ ՌԱԿ պատվիրակությունը «Արմիա-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակում հանդիպումներ է ունեցել. քննարկվել են ռազմարդյունաբերական ոլորտի կարևոր հարցեր
11:46 - 28 օգոստոսի, 2020

ՀՀ ՌԱԿ պատվիրակությունը «Արմիա-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակում հանդիպումներ է ունեցել. քննարկվել են ռազմարդյունաբերական ոլորտի կարևոր հարցեր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակությունը՝ կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանի գլխավորությամբ, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում մասնակցել է «Արմիա-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի աշխատանքներին, ներկա գտնվել համաժողովի շրջանակներում բացված ցուցահանդեսին: Այս մասին հայտնում են ՀՀ բարձր արդյունաբերության նախարարությունից:

Այցի ընթացքում կոմիտեի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության փոխտնօրեն Վլադիմիր Դրոժովի, ՌԴ ռազմարդյունաբերական ոլորտի բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։

Քննարկվել են ռազմարդյունաբերական ոլորտի համար կարևորություն ներկայացնող հարցերի շրջանակներ։

Հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել