Ընտանիքի վերամիավորման համար մուտքը ՌԴ թույլատրվում է. դեսպանատան պատասխանը Մելքումյանին

 |armeniasputnik.am|
22:50 - 11 սեպտեմբերի, 2020

Ընտանիքի վերամիավորման համար մուտքը ՌԴ թույլատրվում է. դեսպանատան պատասխանը Մելքումյանին |armeniasputnik.am|

armeniasputnik.am:

Երևանում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը մեկնաբանել է ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի հայտարարությունը, որը կապված էր Ռուսաստանի Դաշնություն ՀՀ քաղաքացիների մուտքի հետ։

Ընտանիքների վերամիավորում

«ՌԴ կառավարության կարգադրության համաձայն` Ռուսաստան օտարերկրյա քաղաքացիների մուտքի սահմանափակումն ուժի մեջ է մինչ օրս։ Այնուամենայնիվ, կցանկանայինք ընդգծել, որ օտարերկրյա բոլոր քաղաքացիները, այդ թվում նաև ՀՀ քաղաքացիները, կարող են Ռուսաստան մուտք գործել մի շարք հիմքերի առկայության պարագայում, որոնք նախևառաջ պայմանավորված են մարդասիրական գործոններով», – ասվում է դեսպանատան մեկնաբանության մեջ։

Այսպես, Ռուսաստան կարող են մուտք գործել այն օտարերկրացիները, որոնք հանդիսանում են ՌԴ քաղաքացիների ընտանիքի անդամներ (ամուսին, ծնող, երեխա)։

Թույլատրված է նաև այն անձանց մուտը, որոնք Ռուսաստանում կեցության գործող թույլտվություն ունեն կամ նրանց, ովքեր ռուսական բուժհաստատություններ բուժման են մեկնում։

Բացի այդ, մուտք գործել կարող են այն քաղաքացիները, որոնք ժամանում են հիվանդ հարազատին (ամուսին, ծնող, երեխա, որդեգրող, որդեգրած) խնամելու համար, հանդիսանում են խնամակալ և հոգեբարձու։

«Այդպիսով, ինչպես տեսնում ենք, Ռուսաստան մուտքը ընտանիքի վերամիավորման նպատակներով և մի շարք այլ մարդասիրական դեպքերում թույլատրվում է», – ընդգծված է հաղորդագրության մեջ։

Աշխատանքային միգրանտներ

Աշխատանքային գործունեություն ծավալելու նպատակով այժմ Ռուսաստան կարող են մուտք գործել միայն այն քաղաքացիները, որոնք մասնակցում են գործադիր իշխանության դաշնային մարմնի կողմից (որի տնօրինության ներքո է այդ սարքավորման պատվիրատուն) ՌԴ ԱԴԾ և ՌԴ ՆԳՆ ուղարկած ցանկում նշված արտասահմանյան արտադրության սարքավորումների կարգավորմանը և տեխսպասարկմանը։

Բացի այդ, թույլատրվում է նաև ֆիզիկական դաստիարակության և սպորտի ոլորտում բարձր որակավորում ունեցող մասնագետների մուտքը:

«Կգա ժամանակը, և լիարժեք կվերականգնվի նաև ավիահաղորդակցությունը։ Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Հույս ունենք, որ երկար չենք սպասի», – ասացին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել