Նախագծում տեղ գտած դրույթները ներգաղթին չեն նպաստելու․ Գորգիսյանը՝ գումարի դիմաց ծառայությունից ազատվելու նախագծի մասին |tert.am|
15:51 - 18 սեպտեմբերի, 2020

Նախագծում տեղ գտած դրույթները ներգաղթին չեն նպաստելու․ Գորգիսյանը՝ գումարի դիմաց ծառայությունից ազատվելու նախագծի մասին |tert.am|

tert.am: Նախագծի գաղափարն ի սկզբանե այն էր, որ նպաստի ներգաղթին, և այն քաղաքացիները, որոնք ժամանակին ՀՀ-ից հեռացել են, լրացել է նրան 27 տարին, և այլևս զինապարտ չեն, հնարավորություն ունենան որևէ կերպ վերադառնալ ՀՀ՝ խուսափելով քրեական պատասխանատվությունից: Գաղափարը լավն է, ողջունելի է, բայց ցավով պետք է արձանագրենք, որ նախագծում տեղ գտած դրույթները դրան չեն նպաստելու:

Այս մասին ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանի, Մխիթար Հայրապետյանի և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ներկայացրած նախագծին, որով պատգամավորներն առաջարկում են, որ 27 տարին լրացած քաղաքացիները, որոնք չեն անցել պարտադիր զինծառայություն և գտնվում են քրեական հետախուզման մեջ, գումարի դիմաց ազատվեն քրեական հետապնդումից:

«Առաջին հերթին, գումարը շատ բարձր է սահմանված՝ պայմանագրային զինծառայողի՝ 2 տարվա աշխատավարձ՝ հավելավճարներով, որն առաջին հերթին լողացող թիվ է, և հստակ գումարի մասին չէ, այլ տարբեր հաշվարկներով՝ 5-5.5 մլն դրամի մասին է խոսքը: Ամեն սփյուռքահայ կամ դրսում ապրող չէ, որ միլիոնատեր է և կարողանալու է իրեն դա թույլ տալ»,-նշեց Գորգիսյանը:

Հաջորդ դրույթը, որը, ըստ Գորգիսյանի, չի նպատսելու ներգաղթին, այն է, որ ամեն բաց թողած զորակոչի համար եկողը մեկ ամիս ավել պետք է ծառայի. «Սա հերթական խոչընդոտն է լինելու գալու որոշումը կայացնելիս՝ գա՞նք հայրենիքին պարտքը տալու, թե՞ ոչ: Կարծում եմ՝ այդ որոշումը կայացնելիս սա բացասական է ազդելու»,-տեսակետ հայտնեց Գորգիսյանը:

Նաև վաղեմության ժամկետն է մեծացվում, ինչը, պատգամավորի կարծիքով, խնդիր ունի Սահմանադրության հետ: «Ընդհանուր առմամբ, չկա այն հարցի պատասխանը՝ ինչով է սա տարբերվում նախկինում եղած կարգավորումներից՝ բացի լրացուցիչ խոչընդոտներ ստեղծելը: Նախկինում կար կարգավորում, որն իշխանություններն անվանեցին ժամանակավոր և թերի, և չերկարաձգեցին, բայց բերեցին նոր նախագիծ, որի հիմնական էությունը գալ, փող տալ, ազատվելն է, գումարի չափն է ընդամենը մեծացել: Չի հասկացվել՝ որն է ֆունդամենտալ փոփոխությունը, որ նրանում դուր չէր գալիս»,-նշեց նա:

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել