Էրդողանը մեղադրել է Հայաստանին և Մինսկի խմբի եռանախագահությանը |ermenihaber.am|
16:35 - 27 սեպտեմբերի, 2020

Էրդողանը մեղադրել է Հայաստանին և Մինսկի խմբի եռանախագահությանը |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է Արցախ-Ադրբեջան շփման գծի երկայնքով ընթացող ռազմագործողություններից։

Էրդողանը Հայաստանն անվանել է տարածաշրջանի «խաղաղությանը և կայունությանն ուղղված սպառնալիք»։ Փորձել է վստահեցնել, որ թուրք ժողովուրդը նախկինի նման իր բոլոր հնարավորություններով ադրբեջանցի եղբայրների կողքին է։

Էրդողանը մեղադրանքներ է հասցեագրել միջազգային հանրությանը և Մինսկի խմբի եռանախագահությանը։ Առաջինին քննադատել է երկակի ստանդարտներ կիրառելու, իսկ երկրորդին՝ 30 տարի շարունակ ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը չհասնելու մեջ։

Թուրքիայի նախագահը տեղեկացրել է նաև, որ հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ և վերահաստատել «Մեկ ազգ երկու պետություն» լինելու գաղափարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել