Էրդողանը Հայաստանին մեղադրել է տարածաշրջանում լայնամասշտաբ կոնֆլիկտ ստեղծելու մեջ
14:17 - 08 հոկտեմբերի, 2020

Էրդողանը Հայաստանին մեղադրել է տարածաշրջանում լայնամասշտաբ կոնֆլիկտ ստեղծելու մեջ

Հայաստանը ցանկանում է լայնամասշտաբ հակամարտության գոտի ստեղծել Հարավային Կովկասում։ Այս մասին Քաթարի թերթին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Հայտնում է ria.ru-ուն։

«Հայաստանը, որն ամեն առիթով ցույց է տալիս ագրեսիա և թշնամանք թուրք ազգի նկատմամբ, տարածաշրջանում խաղաղության, կայունության և հանգստության ամենամեծ խոչընդոտն է: Օտարերկրյա հողեր գրավելու իր վերջին փորձից հետո կրած ծանր պարտությունից հետո տարբեր հնարքների միջոցով հակամարտության մեջ Թուրքիային մեղադրելը, վկայում է Հայաստանի հուսահատության մասին: Հայաստանի այս պահվածքն ապացույցն է այն բանի, որ նա ցանկանում է լայնամասշտաբ հակամարտության գոտի ստեղծել տարածաշրջանում»,- ասել է Էրդողանը:

Նա նշեց, որ միջազգային հանրությունը պետք է հրաժարվի այն երկակի ստանդարտներից, որոնք երկար տարիներ շարունակ կիրառում է ղարաբաղյան հակամարտության հարցում:

 

Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել