Էրդողանի պնդմամբ` «Մինսկի խմբի պետությունները զինում են Հայաստանին»
 |azatutyun.am|
18:30 - 18 հոկտեմբերի, 2020

Էրդողանի պնդմամբ` «Մինսկի խմբի պետությունները զինում են Հայաստանին» |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները սպառազինություն են մատակարարում Հայաստան։

«Ի՞նչ են ասում մեզ Մինսկի եռյակի անդամ պետությունները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, ադրբեջանցիներին մեր կողմից ցուցաբերվող աջակցությանն ի պատասխան։ Նրանք պաշտպանում են Հայաստանին։ Այդ երկրները Հայաստանին սպառազինությունների տեսքով ամեն տեսակի աջակցություն են ցուցաբերում», - Շըրնաք քաղաքում իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության այսօր հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Վերջինս շեշտել է, թե «ադրբեջանցիները հայերի դեմ լուրջ պայքար են մղում»: «Այդ պայքարը իրենց բռնագրավված հողերի ազատագրմանն է ուղղված: ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան 30 տարի է` չեն կարողանում ավարտին հասցնել բանակցային գործընթացը և հետ տալ մեր եղբայրների հողերը: Հավատում եմ, որ հայերից ազատագրելու են իրենց հողերը», - կրկին ասել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել