ԵՊՀ-ի ուսանողներն ընթացիկ քննություն կհանձնեն, որոշվել է չչեղարկել քննությունները |armtimes.com|
15:01 - 22 հոկտեմբերի, 2020

ԵՊՀ-ի ուսանողներն ընթացիկ քննություն կհանձնեն, որոշվել է չչեղարկել քննությունները |armtimes.com|

armtimes.com: Երեւանի պետական համալսարանում ուսանողների ընթացիկ քննությունները չեն չեղարկվի։ Նոյեմբերի 2-7-ն ընկած ժամանակահատվածում ուսանողները կհանձնեն իրենց ընթացիկ քննությունները։

Որոշումն այսօր կայացվել է ԵՊՀ գիտական խորհրդի նիստի ժամանակ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԵՊՀ ռեկտորատի որոշումը՝ ընթացիկ քննությունները նոյեմբերի 2-7-ն անցկացնելու վերաբերյալ, մի շարք ուսանողների դժգոհության պատճառ էր դարձել։ Նրանք հայտնել էին, որ պատերազմ է, բոլորը լարված են, ոմանք կամավորագրվում են՝ սահման մեկնելու համար։ Բացի այդ, համավարակի պատճառով դասերը հեռավար են անցնում, կրթության որակը տուժում է, քննություն չեն կարող հանձնել։

ԵՊՀ գիտական խորհրդի ուսանող անդամները դիմել էին Գիտական խորհրդին՝ ընթացիկ քննությունները չեղարկելու առաջարկով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել