ԵԽԽՎ «Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով» հանձնաժողովի այսօրվա օրակարգում ներառված էր ԼՂ-ում ընթացող պատերազմի հումանիտար ասպեկտի քննարկման հարցը
19:19 - 06 նոյեմբերի, 2020

ԵԽԽՎ «Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով» հանձնաժողովի այսօրվա օրակարգում ներառված էր ԼՂ-ում ընթացող պատերազմի հումանիտար ասպեկտի քննարկման հարցը

ԵԽԽՎ «Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով» հանձնաժողովի այսօրվա օրակարգում նաև ներառված էր Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմի հումանիտար ասպեկտի քննարկման հարցը: Հարցի ներկայացման ժամանակ, Հայաստանից զեկուցող է եղել ԱԺ պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։ Նրա զեկույցը ներկայացնում ենք ստորև․

«Հարգելի գործընկերներ,

սա ագրեսիա է Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ, այս պահի դրությամբ քաղաքացիական բնակչության շրջանում գրանցվել է մահվան 50, վիրավորման՝ 154 դեպք: Հսկայական վնաս է հասցվել բնակավայրերին և քաղաքացիական ինֆրաստրուկտուրաներին: Ադրբեջանի նախագահն ինքն է խոստովանել, որ իրենք թիրախավորել են բնակավայրերը, թեև ընդունել է, որ դա արել են մինչև հոկտեմբերի 10-ը, բայց նա ստում է, քանի որ հենց երեկ Շուշիի հրետանակոծման հետևանքով 3 զոհ կա՝ քաղաքացիական բնակչության շրջանում: Հավելեմ, որ մինչ աշխարհը պայքարում է համավարակի դեմ, Արցախում համավարակը լայնորեն տարածվել է, քանի որ Արցախի խաղաղ բնակչությունը հարկադրված է ապրել կացարաններում, իսկ դա անկառավարելի է դարձնում համավարակի հետագա տարածումը: Ստեղծվել է հումանիտար աղետի իրական վտանգ: Ավելի քան 25000 երեխա զրկված են կրթություն ստանալու հնարավորությունից, ցանկը կարելի է անվերջ շարունակել:

Ահաբեկիչների ներգրավումը միայն քաղաքական հարց չէ, դա ունի հումանիտար լուրջ հետևանքներ, քանի որ նրանք կոչված են նաև գլխատումներ իրականացնելու ու վճարվելու դրա համար: Դրա մասին խոստովանել են հենց ահաբեկիչները:

Ամփոփելով նշեմ, որ Թուրքիայի ակնհայտ աջակցությամբ սկսված այս ագրեսիան ապացուցում է ևս մեկ անգամ, որ Ադրբեջանի նպատակը արցախահայության վերացումն է և բոլոր գործողությունները դրա վառ ապացույցն են»:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել