ՌԴ-ն և Թուրքիան ԼՂ-ում հրադադարի պահպանման վերահսկման համատեղ կենտրոնի մասին արձանագրություն են ստորագրել |factor.am|
16:30 - 11 նոյեմբերի, 2020

ՌԴ-ն և Թուրքիան ԼՂ-ում հրադադարի պահպանման վերահսկման համատեղ կենտրոնի մասին արձանագրություն են ստորագրել |factor.am|

factor.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հայտարարել է, որ Անկարան ու Մոսկվան արձանագրություն են ստորագրել ռուս-թուրքական համատեղ կենտրոնի ստեղծման վերաբերյալ, որը պետք է հետևի Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր առավոտյան Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահմանման վերահսկման ու մշտադիտարկման թուրք-ռուսական համատեղ կենտրոնի մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը: Էրդողանը նաև հույս է հայտնել, որ Սիրիայում, ինչպես և Լեռնային Ղարաբաղում, «կապահովվի արդար խաղաղություն»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել