tert.am: Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ղազախական կողմի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Կրեմլի մամուլի ծառայությանը հղումով գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Ղազախստանի նախագահը նշել է Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և մարտական գործողությունների դադարեցման ուղղությամբ գործադրվող ջանքերի արդյունավետությունը։ Երկու կողմերը վստահություն են հայտնել, որ նոյեմբերի 9-ին բարձր մակարդակով համաձայնեցված միջոցառումների համալիրը նախադրյալներ է ստեղծում Լեռնային Ղարաբաղի շուրջ ճգնաժամի երկարաժամկետ և լիարժեք կարգավորման համար ի շահ հայ և ադրբեջանցի ժողովուրդների»,- ասված է հաղորդագրության մեջ:
comment.count (0)