Ուկրաինական ավիաընկերությունները կավելացնեն դեպի Թբիլիսի թռիչքները |shantnews.am|
12:18 - 27 հունիսի, 2019

Ուկրաինական ավիաընկերությունները կավելացնեն դեպի Թբիլիսի թռիչքները |shantnews.am|

shantnews.am: Ուկրաինայի ավիաընկերությունները պատրաստ են ավելացնել Թբիլիսի թռիչքների թիվը: Այս մասին Ուկրաինայում Վրաստանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ ասել է «Ուկրաինայի միջազգային օդանավակայաններ» հաղորդակցության տնօրեն Եվգենիա Սացկայան:

«Այժմ մենք օրական երկու թռիչք ենք իրականացնում Թբիլիսի և դիտարկում ենք այդ թռիչքների հաճախականության ավելացման հնարավորությունը: Բաթումում մենք չենք նախատեսում թռիչքները, սա սեզոնային ուղղություն է, իսկ մենք հրաժարվում ենք այդպիսի թռիչքներից»,- ասել է Սացկայան:

Նրա խոսքերով` դեպի Թբիլիսի թռիչքները կարևոր են Կիևի ավիաընկերությունների համար, քանի որ «Թբիլիսին ունի տրանզիտային դեր»:

Սակայն ընկերության հասարակայնության հետ կապերի տնօրենը նշել է, որ խնդիր է օդանավակայանի բարձր վճարը.

«Կա խնդիր, որը չի տալիս Ուկրաինայի միջազգային ավիաուղիներին Վրաստանում զարգանալու հնարավորություն: Պատճառը Թբիլիսիի և Բաթումի օդանավակայանների բարձր գներն են, քանի որ այդ օդանավակայանները շահագործվում են օտարերկրյա ընկերությունների կողմից: Եվ այդ վճարները շատ ավելի բարձր են, քան եվրոպական շատ քաղաքներում: Այդ վճարումների կրճատումը ինքնաբերաբար կնվազեցնի թռիչքի արժեքը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել