Մենք Քարվաճառում հաղթել ենք, բայց պարտվել ենք փաստաթղթով. Թագուհի Թովմասյանը՝ Սոթքի խնդրի մասին |tert.am|
16:04 - 27 նոյեմբերի, 2020

Մենք Քարվաճառում հաղթել ենք, բայց պարտվել ենք փաստաթղթով. Թագուհի Թովմասյանը՝ Սոթքի խնդրի մասին |tert.am|

tert.am: Մենք շատ լավ գիտենք, որ պատերազմի օրերին, Քարվաճառի շրջանում մեր զինվորականները և կամավորներն իսկապես մաքառել են և մի սանտիմետր չեն նահանջել: Այս մասին այսօր Սոթքում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Ընթացքում եղել է, որ թշնամին կարողացել է ճեղքել առաջնագիծը, բայց շպրտվել են, մեր տղաները հերոսաբար մարտնչել են: Նրանց համար շատ ցավալի է, որ 44 օր իրենց կյանքի գնով, ընկերների արյան գնով ամբողջ տարածքը պահել են ու մենք, ըստ էության՝ մի փաստաթղթով հանձնեցինք այս տարածքը»,- ասաց նա և հավելեց՝ մենք Քարվաճառում հաղթել ենք, բայց պարտվել ենք փաստաթղթով:

Խոսելով այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման հետևանքով Սոթքի հանքավայրի որոշ հատված անցնում է Ադրբեջանին, Թագուհի Թովմասյանը շեշտեց, որ մենք ոչինչ չենք կարող անել և շատ զգույշ պետք է գործել ամեն հարցում:

«Իմ այցի նպատակն այն է, որ մարդկանց խնդրեմ՝ մի քիչ համբերեն»,- ասաց նա և հավելեց, որ դեռ վաղուց էր Կառավարությանը դիմել Սոթքի վերաբերյալ անհանգստությունների մասով, սակայն մինչ այսօր որևէ պատասխան չի ստացել, թեև բանավոր հավաստիացումներ կան, որ հանքը շարունակելու է գործել, բայց պետք է աշխատել այն ուղղությամբ, որ հանքը կարողանանք ամբողջությամբ շահագործել:

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել