Պատերազմի, կորոնավիրուսի հետ կապված՝ աղետի գոտու բնակարանային ծրագրի ֆինանսավորման կրճատում չի եղել |armenpress.am|
13:31 - 07 դեկտեմբերի, 2020

Պատերազմի, կորոնավիրուսի հետ կապված՝ աղետի գոտու բնակարանային ծրագրի ֆինանսավորման կրճատում չի եղել |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում պատերազմով և կորոնավիրուսով պայմանավորված աղետի գոտու անօթևանների բնակարանային ապահովման պետական ծրագրի ֆինանսավորման հետ կապված կրճատումներ, փոփոխություններ չեն եղել: Այս մասին նշեց  ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը: 

«Պետական այս ծրագրի հետ կապված որևէ նվազեցում չի եղել, ավելին, ՀՀ կառավարության որոշմամբ ունենք ֆիքսած մի հանգամանք. հնարավոր է ֆինանսական բեռի փոփոխություն առաջանա՝ կապված այդ պահին շուկայական գների հետ՝ շինարարական ապրանքների և այլնի առումով: Ամրագրվել է, որ եթե այդ ընտանիքների բնակարանների ապահովման հետ կապված լրացուցիչ ֆինանսավորման կարիք լինի, ապա պետք է ներկայացվի առաջարկություն և լրացուցիչ հատկացում կատարվի: Միանշանակ, այս ծրագրի հետ կապված որևէ վերաբաշխում չի եղել: Իրոք, շատ կարևոր է, որ այս դժվարին փուլում մենք կարողացանք պահպանել հատկացումները»,-ասաց Տանյա Արզումանյանը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել