ԵՊՀ պրոռեկտոր է նշանակվել Էլինա Ասրիյանը |news.am|
09:00 - 09 հուլիսի, 2019

ԵՊՀ պրոռեկտոր է նշանակվել Էլինա Ասրիյանը |news.am|

news.am: ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ Էլինա Ասրիյանը նշանակվել է «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի հումանիտար եւ հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր:

Այսօր տեղի ունեցած ԵՊՀ ռեկտորատի ընդլայնված նիստի ժամանակ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը տեղեկացրեց, որ «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի հումանիտար եւ հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր է նշանակվել Էլինա Ասրիյանը:

Նա հայտնեց, որ Բնական եւ ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտորի նշանակման վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել՝ մեկ ամսից հաստատելու այժմ ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն Ռաֆայել Բարխուդարյանի թեկնածությունը:
Ինչ վերաբերում է Միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտորի նշանակմանը, Գեղամ Գեւորգյանը փաստեց, որ այն կլինի նախքան նոր ուսումնական տարվա սկիզբը, իսկ Ընդհանուր հարցերով պրոռեկտորի պաշտոնը կշարունակի զբաղեցնել Արարատ Մալխասյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել