Ֆեյսբուքյան օգտատեր Սերգեյ Չամանյանը դատարանի վճռով հրապարակայնորեն ներողություն կխնդրի Արսեն Թորոսյանից
18:52 - 25 դեկտեմբերի, 2020

Ֆեյսբուքյան օգտատեր Սերգեյ Չամանյանը դատարանի վճռով հրապարակայնորեն ներողություն կխնդրի Արսեն Թորոսյանից

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վճռի համաձայն՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր Սերգեյ Չամանյանը հրապարակայնորեն ներողություն կխնդրի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից:

Դատարանը Սերգեյ Չամանյանին պարտավորեցրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի անձնական էջով կամ առնվազն հինգ հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլի միջոցով հրապարակայնորեն ներողություն խնդրել առողջապահության նախարարից վիրավորանք պարունակող արտահայտությունների համար, ինչպես նաև նախատեսել է փոխհատուցում վիրավորանքի համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել