Հերթը հումանիտար առարկաներինն է․ փոփոխվում են հանրակրթական չափորոշիչները․ Արայիկ Հարությունյան
11:10 - 08 հուլիսի, 2019

Հերթը հումանիտար առարկաներինն է․ փոփոխվում են հանրակրթական չափորոշիչները․ Արայիկ Հարությունյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ 

«Հերթը հումանիտար առարկաներինն է․ փոփոխվում են հանրակրթական չափորոշիչները:

Նախ՝ ի՞նչ է հանրակրթական չափորոշիչը․

Չափորոշիչները սահմանում են ուսումնառության նպատակներն առ այն, թե ինչ պետք է սովորողն իմանա և կարողանա անել ըստ դասարանների կամ կրթական աստիճանի։

Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի «Հանրակրթության որակի բարելավում՝ կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով» ենթածրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել Հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայումը` ներառելով հետևյալ ուսումնական բնագավառները.

  • հայոց լեզու, գրականություն
  • հասարակություն, հասարակական գիտություններ (Հասարակագիտություն, Հայոց պատմություն, Եկեղեցու պատմություն, Համաշխարհային պատմություն, Նորագույն պատմություն)
  • օտար լեզուներ (անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն)
  • արվեստ (երաժշտություն, կերպարվեստ)
  • ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն (Ֆիզկուլտուրա, Առողջ ապրելակերպ, Շախմատ, ՆԶՊ):

Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև.

  • վերապատրաստման մոդուլների մշակում
  • մշակված առարկայական չափորոշիչների և ծրագրերի փորձարկումը դպրոցում
  • վերապատրաստումներ ուսուցիչների համար` ներկայացնելու վերափոխված առարկայական չափորոշիչները և ծրագրերը դպրոցներում
  • սեմինարների կազմակերպում՝ դասագրքեր մշակողների համար

Արդյունքում կունենանք՝

Հանրակրթության նոր, միասնական պետական չափորոշիչ և դրան համապատասխան վերանայված և լրամշակված առարկայական չափորոշիչներ ու ծրագրեր, ինչպես նաև առարկայական չափորոշիչներում և ծրագրերում կատարված փոփոխություններին լավատեղյակ ուսուցիչներ և դասագիրք մշակողներ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել