Նաիրա Զոհրաբյանը զրկվեց ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից. կողմ էր 78 պատգամավոր |1lurer.am|
14:46 - 29 դեկտեմբերի, 2020

Նաիրա Զոհրաբյանը զրկվեց ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից. կողմ էր 78 պատգամավոր |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ զրկեց Նաիրա Զոհրաբյանին Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից: 

Քվեարկությանը մասնակցել է 84 պատգամավոր, կողմ է քվեարկել 78-ը, դեմ՝ 4-ը, 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: 

«Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրել էր ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշման նախագիծ: 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կարող է երկշաբաթյա ժամկետում առաջադրել հանձնաժողովի նոր նախագահի թեկնածու: Եթե չի առաջադրում, ապա քվոտան անցնում է իշխող մեծամասնությանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել