Էկոնոմիկայի նախարարը Սյունիքում հանդիպել է մարզպետի ու տեղի գործարարների հետ
19:16 - 19 հունվարի, 2021

Էկոնոմիկայի նախարարը Սյունիքում հանդիպել է մարզպետի ու տեղի գործարարների հետ

Սյունիքի մարզպետարանում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցների հետ: Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը:

Քննարկվել են մարզի տնտեսական, այդ թվում գյուղատնտեսական խնդիրները։ Հանդիպմանը մասնակցել է փոխնախարար Արման Խոջոյանը։

Այնուհետև նախարար Քերոբյանը առանձնազրույցներ է ունեցել մարզի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել