«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը դուրս է եկել Ոստիկանության Կենտրոնի բաժնից
 |tert.am|
16:34 - 24 հունվարի, 2021

«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը դուրս է եկել Ոստիկանության Կենտրոնի բաժնից |tert.am|

tert.am: «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը, ով այսօր «Արժանապատվության ավտերթի» ժամանակ բերմեն էր ենթարկվել Ոստիկանության Կենտրոնի բաժին, արդեն դուրս է եկել, այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Այսօրվա հերթը ոստիկանության կենտրոնի բաժինն էր, դուրս եկա։ Ամեն ինչ դեռ առջևում է»,– գրել է նա։

Նշենք, որ մի խումբ քաղաքացիներ այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջով Երևանի տարբեր թաղամասերից ավտոերթով եկել էին Հանրապետության հրապարակ, սակայն Ոստիկանությունը թույլ չտվեց ավտոերթ անել հրապարակում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել