Արագածոտնի նախկին մարզպետը չի կալանավորվի. դատարանը մերժեց ԱԱԾ քննիչի միջնորդությունը |news.am|
12:07 - 28 հունվարի, 2021

Արագածոտնի նախկին մարզպետը չի կալանավորվի. դատարանը մերժեց ԱԱԾ քննիչի միջնորդությունը |news.am|

news.am: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ հունվարի 28-ին, մերժել է Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի խափանման միջոց որպես կալանքն ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Արագածոտնի նախկին մարզպետը, նրա հանրապետական նախկին պատգամավոր եղբայրը՝ Նաիրի Սահակյանը եւ Կաքավաձոր համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում են չարաշահումների, հափշտակության մեջ։

Նշենք, որ հարցաքննվել է Կաքավաձոր համայնքի ղեկավարը, ով տվել է խոստովանական ցուցմունքներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել