Կոռուպցիայի ընկալման ինդեքսում Հայաստանը 180 երկրների ցանկում 60-րդ տեղում է |azatutyun.am|
14:40 - 28 հունվարի, 2021

Կոռուպցիայի ընկալման ինդեքսում Հայաստանը 180 երկրների ցանկում 60-րդ տեղում է |azatutyun.am|

azatutyun.am: Transparency International միջազգային կազմակերպությունը հրապարակել է կոռուպցիայի ընկալման տարեկան զեկույցը, որում ընդգրկված 180 երկրներում և տարածքներում կոռուպցիան չափվել է փորձագիտական գնահատումների և գործարար ոլորտի ուսումնասիրությունների հիման վրա։

Հայաստանը այդ աղյուսակում զբաղեցրել է 60-րդ հորիզոնականը, ընդ որում՝ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանը ևս 7 միավորով բարելավել է նախորդ տարվա արդյունքը։ Ըստ կազմակերպության՝ Հայաստանը Կոռուպցիայի ընկալման համաթվում էական առաջընթաց գրանցող երկիր է, որը 15 միավորով բարելավել է արդյունքը 2012 թվականից ի վեր։

Տարածաշրջանի երկրներից ամենաբարձր արդյունքներն է արձանագրել Վրաստանը, որը 45-րդ տեղում է, Ադրբեջանը շարունակում է գտնվել ամենակոռումպացված երկրների՝ Մալիի, Ռուսաստանի, Մալավիի կողքին՝ 129-րդ հորիզոնականում։

Աղյուսակի առաջին հորիզոնականներում են Դանիան և Նոր Զելանդիան, որոնց հաջորդում են Ֆինլանդիան, Շվեդիան, Շվեյցարիան։ Վատթարագույն ցուցանիշներն են արձանագրել Հարավային Սուդանը և Սոմալին։

Ըստ զեկույցի հեղինակների՝ շուրջ մեկ տասնամյակ է աշխարհի տասնյակ երկրներում նկատվում է լճացում՝ կոռուպցիայի դեմ պայքարը մտել է փակուղի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել