Միքայել Մելքումյանը Իրանի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է հայ ռազմագերիների վերադարձը
18:28 - 04 փետրվարի, 2021

Միքայել Մելքումյանը Իրանի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է հայ ռազմագերիների վերադարձը

ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը փետրվարի 4-ին հանդիպել է մեր երկրում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ:

Խոսելով հայ-ադրբեջանաթուրքական պատերազմի և դրա հետևանքների մասին՝ հանձնաժողովի նախագահն ամենահրատապ խնդիրը համարել է հայ ռազմագերիների վերադարձի հարցը:

Դեսպանի խոսքով՝ Իրանը միշտ պնդել է, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն երկխոսության և բանակցությունների միջոցով:

Կողմերը փաստել են, որ չնայած երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, սակայն տնտեսական ոլորտում կա չօգտագործված ներուժ, անհրաժեշտ է մշակել  ճանապարհային քարտեզ, սահմանել հստակ ժամանակացույց և քայլ առ քայլ շարժվել առաջ:

Մելքումյանն ընդգծել է, որ Իրանը Հայաստանի հինգերորդ առևտրային գործընկերն է, 2020 թվականին առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 400 մլն դոլար, ինչը, ըստ զրուցակիցների, անհրաժեշտ է կրկնակի ավելացնել առաջիկա մի քանի տարիների ընթացքում՝ նաև նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծմանը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել