Իմ կարծիքով՝ բուհում ռեկտորը չէ ամենաբարձր պաշտոնը, այլ ամբիոնի վարիչը, պրոֆեսորը․ ԿԳՄՍ նախարար |tert.am|
13:51 - 10 փետրվարի, 2021

Իմ կարծիքով՝ բուհում ռեկտորը չէ ամենաբարձր պաշտոնը, այլ ամբիոնի վարիչը, պրոֆեսորը․ ԿԳՄՍ նախարար |tert.am|

tert.am: 1995-1997 թվականներին գործել է այս դրույթը, երբ գիտական խորհուրդը ներկայացրել է դեկանի 3 թեկնածու և ռեկտորը նշանակել է նրանցից մեկին, սա կայացած փաստ է և մենք դժգոհ չենք եղել: Այս մասին ԱԺ-ում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Գրիգորյանի այն դիտարկմանը, որ բուհի ռեկտորի, դեկանի նշանակումը պետք է թողնել բուհի հայեցողությանը՝ ընտրի, թե նշանակի:

«Իմ կարծիքով՝ ցանկացած բուհ-ում ռեկտորը չէ ամենաբարձր պաշտոնը, այլ՝ ամբիոնի վարիչը, պրոֆեսորը: Ինչպես նաև դպրոցում ամենաբարձր պաշտոնը տնօրենը չէ, ուսուցիչն է, լավ ուսուցիչը»,-ասաց նախարարը:

Արձագանքելով նախարարին՝ պատգամավորն ասաց, որ անհասկանալի է, թե ինչ է նշանակում՝  հոգաբարձուների խորհուրդը ռեկտորի 3 թեկնածու է ներկայացնում և նախարարն էլ նշանակում է:

«Եթե դա խորհուրդ է, ուրեմն ընտրություն պիտի կատարի խորհուրդը: Հոգաբարձուների խորհուրդը ռեկտորի ընտրությունը ընտրական կարգով է անցկացնում, այսինքն հավասար ձայների դեպքում 3-ին էլ պիտի ներկայացնի՞: Ինձ անհասկանալի է մեխանիզմը: Այսինքն, մենք նույն հանրակրթական դպրոցների մեխանի՞զմն ենք ներդնելու մեր բուհական համակարգում, որ անհավասար ձայների դեպքում իրավունքը տալիս ենք փոխվարչապետին կամ նախարարին»,- ասաց Վարդան Գրիգորյանը:

Նախարարը ասաց՝ ժամանակը սուղ է, հետո առավել մանրամասն կպատասխանի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել