ԱՄՆ Սենատում շարունակվում են Դոնալդ Թրամփի իմպիչմենտի լսումները
11:09 - 12 փետրվարի, 2021

ԱՄՆ Սենատում շարունակվում են Դոնալդ Թրամփի իմպիչմենտի լսումները

ԱՄՆ Սենատում շարունակվում են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի լսումները, երեկ մեղադրական կողմն ավարտեց իր ելույթները։ Իմպիչմենտի թիմի ներկայացուցիչները 2 օր շարունակ Սենատի անդամներին փաստարկներ էին ներկայացնում, որ նախկին նախագահը պատասխանատու է հունվարի 6-ի անկարգությունների համար, որ նա չի կանգնեցրել Կապիտոլիումի վրա հարձակվող մարդկանց զանգվածը ու դրանից հետո որևէ կերպ չի արտահայտել իր ափսոսանքը կատարվածի համար։  

Այսօր լսումների ժամանակ իրենց ելույթներով հանդես կգան Դոնալդ Թրամփի պաշտպանները։ 

Որպեսզի նախաձեռնությունն ընդունվի Սենատում, մեծամասնություն կազմող դեմոկրատներից բացի՝ կողմ է պետք է քվեարկի նաև առնվազն 17 հանրապետական։

 

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել