ԵԱԿՀ համանախագահները խոսել են Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ
 |factor.am|
21:50 - 16 փետրվարի, 2021

ԵԱԿՀ համանախագահները խոսել են Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ |factor.am|

factor.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստանի Դաշնության Իգոր Պոպովը, Ֆրանսիայի Ստեֆան Վիսկոնտին և Ամերիկայի Միացյալ Նահանգների Էնդրյու Շոֆերը) փետրվարի 16-ին տեսակապի միջոցով առանձին խոսել են Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի և Ադրբեջանի արտգործնախարար  Բայրամովի հետ: Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հաղորդագրությունից։

Մասնակցում էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Յուրաքանչյուր նախարարի հետ համանախագահները մտքերի երկար ու բովանդակային փոխանակում են իրականացրել տարածաշրջանում կայունության խթանման, միջնորդության գործընթացի ձևաչափերին  վերաբերող հարցերի շուրջ:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել