Հանրապետության շրջանների մեծ մասում այս պահին ուժեղ քամիներ են․ արագությունն առանձին հատվածներում հասնում է 25մ/վրկ
10:36 - 17 փետրվարի, 2021

Հանրապետության շրջանների մեծ մասում այս պահին ուժեղ քամիներ են․ արագությունն առանձին հատվածներում հասնում է 25մ/վրկ

Ինչպես և կանխատեսվել էր, հանրապետության շրջանների մեծ մասում այս պահին առկա են ուժեղ քամիներ, որոնց արագությունն առանձին հատվածներում հասնում է 25մ/վրկ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Ուժգին քամիներ կան նաև մայրաքաղաքում, որոնք Չարբախի հատվածում արդեն առաջացրել են ավերածություններ։

Մինչև կեսօր ուժեղ քամիները դեռևս կպահպանվեն, իսկ կեսօրից հետո դրանց ուժն աստիճանաբար կթուլանա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել