Փաշինյանն ինչպես վարչական ռեսուրսով մարդկանց բերման ենթարկեց իր հանրահավաքին, այդպես էլ վարչական ռեսուրսով տանելու է ընտրատեղամաս. Ն. Զոհրաբյան |tert.am|
14:41 - 02 մարտի, 2021

Փաշինյանն ինչպես վարչական ռեսուրսով մարդկանց բերման ենթարկեց իր հանրահավաքին, այդպես էլ վարչական ռեսուրսով տանելու է ընտրատեղամաս. Ն. Զոհրաբյան |tert.am|

tert.am: Հանգուցալուծումը արտահերթ ընտրություներն են, բայց այդ արտահերթ ընտրությունները չի կարող և չպիտի անցկացնի տոտալ վարչական ռեսուրս կիրառող մարդը: Այս մասին ասյօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Զոհրաբյանը նշեց՝ երեկվա հանրահավաքը չի համարում իրենց ուղղված մարտահրավեր.  «Երեկվա հանրահավաքը ես գնահատում եմ Նիկոլ Փաշինյանի հերթական պարտությունը, որովհետև մի մարդ, ով 2018 թվականին հարուր հազարներ էր փողոց հանում երեկ կարողացավ քերելով, այդ թվում՝ հոգեբուժարաններից, հիվանդանոցներից, դպրոցներից հավաքել ընդամենը 22-23000 մարդ, դա Նիկոլի իշխանության տապալումն է: Փաշինյանն ինչպես վարչական ռեսուրսով մարդկանց բերման ենթարկեց իր հանրահավաքին, այդպես էլ վարչական ռեսուրսով, ահաբեկելով, սպառնալով մարդկանց տանելու է ընտրատեղամաս»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել