Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն ներկայացրել է իր մոտեցումը Կոնդ թաղամասի վերակառուցման մրցույթի վերաբերյալ
13:40 - 11 մարտի, 2021

Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն ներկայացրել է իր մոտեցումը Կոնդ թաղամասի վերակառուցման մրցույթի վերաբերյալ

Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն հայտարարություն է հրապարակել՝ պատասխանելով ՀՀ Քաղաքաշինության կոմիտեին։

«Մեր նախաձեռնության մոտեցումը Կոնդ թաղամասի վերակառուցման մրցույթին և պատասխանը Քաղշին կոմիտեին․

Հարգելի պարոն Գրիգորյան,

Շնորհակալություն մեր նախաձեռնության աշխատանքը կարևորելու ու մրցութային հանձնաժողովի կազմում
ընդգրկելու առաջարկի համար։ Ինչպես մեր խմբի անդամներ Սևադա Պետրոսյանն ու Սերգո Տոնոյանը
բարձրաձայնեցին այս հարցով կայացած քննարկման ժամանակ, մեզ համար սկզբունքորեն անընդունելի է ՀՀ կառավարության կողմից Կոնդ թաղամասի ռեգեներացիայի մոտեցումը։

Հնչեցված հարցերից զատ, մեզ համար տարակուսելի ու անընդունելի է, որ Կոնդ թաղամասի ռեգեներացիայի հարցով զբաղվում է ՀՀ կառավարությունը՝ դուրս թողնելով Երևանի քաղաքապետարնին, ինչպես նաև ժամանակավրեպ ու վտանգներով լի ենք համարում ստեղծված ներքաղաքական իրավիճակում Կոնդ թաղամասի նման բարդ ու
բազմաշերտ խնդրի լուծման ՀՀ կառավարության հավակնությունը։

Ելնելով վերոգրյալից, մեր նախաձեռնությունը սույն մրցույթի ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրված լինելը նպատակահարմար չի համարում ։

Մենք շարունակելու ենք հետևողական կերպով առաջ տանել մեր մոտեցումները այս և Երևան քաղաքի այլ քաղաքաշինական հարցերի վերաբերյալ մեզ հասանելի բոլոր օրինական միջոցներով»,- նշված է հայտարարության մեջ»,- նշված է հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել