«Հայրենիք» կուսակցությունը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին |armenpress.am|
18:05 - 18 մարտի, 2021

«Հայրենիք» կուսակցությունը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին |armenpress.am|

armenpress.am: «Հայրենիք» կուսակցությունը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին ասաց կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը:

«Արթուր Վանեցյանն էլ հայտարարել է, որ եթե կայանան արտահերթ ընտրություններ, «Հայրենիք» կուսակցությունը մասնակցելու է՝ հաղթելու նպատակով  և Հայաստանում վերջապես կայունություն մտցնելու ու վաղվա օրակարգի մասին խոսելու նպատակով»,-ասաց նա:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ դաշինքով մասնակցեն՝ մամուլի քարտուղարն ասաց, որ երբ գործընթացը սկսվի, վարչապետը հրաժարական տա և ԱԺ-ն երկու անգամ չընտրի վարչապետ, իրենք խորհրդակցություններ կիրականացնեն ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ և կորոշեն, թե ինչպես մասնակցել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել