Օլիմպիական խաղերն առանց արտասահմանից երկրպագուների անցկացնելու որոշման պատճառով Ճապոնիայի տնտեսությունը 1,37 մլրդ դոլար կկորցնի․ NHK
 |tert.am|
14:44 - 21 մարտի, 2021

Օլիմպիական խաղերն առանց արտասահմանից երկրպագուների անցկացնելու որոշման պատճառով Ճապոնիայի տնտեսությունը 1,37 մլրդ դոլար կկորցնի․ NHK |tert.am|

tert.am: Ճապոնիան Տոկիոյում Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերն առանց արտասահմանից երկրպագուների անցկացնելու որոշման պատճառով մոտ 150 մլրդ իեն (1,37 մլրդ դոլար) կկորցնի: Նման հաշվարկներ է արել NHK հեռուստաալիքը՝ վկայակոչելով Nomura հետազոտական ինստիտուտի տնտեսագետների տվյալները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ տվյալները հիմնված են ներքին շուկայի վերլուծության և օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից սպառման մակարդակի վրա: Ամենաշատը կտուժեն հյուրանոցային և ռեստորանային բիզնեսը։

Լրացուցիչ տնտեսական կորուստներ կարող են առաջանալ, եթե Օլիմպիական խաղերի կազմակերպիչները որոշեն մրցումների ժամանակ սահմանափակել ճապոնացի հանդիսատեսի քանակը։

Օլիմպիադայի հետաձգման և կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների հետ կապված լրացուցիչ ծախսերի պատճառով խաղերի անցկացման բյուջեն աճել է և այժմ կազմում է 1,64 տրլն իեն (15,9 մլրդ դոլար):


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել