ՍԴ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Ռոբերտ Քոչարյանի եւ դատարանի դիմումների վերաբերյալ որոշում կայացնելու |armtimes.com|
13:32 - 23 մարտի, 2021

ՍԴ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Ռոբերտ Քոչարյանի եւ դատարանի դիմումների վերաբերյալ որոշում կայացնելու |armtimes.com|

armtimes.com: Սահմանադրական դատարանը քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումների վերաբերյալ որոշում կայացնելու:

Թե երբ կհրապարակվի որոշումը, ՍԴ դատավոր Արման Դիլանյանը չհայտնեց: Հիշեցնենք, որ ՍԴ-ն որոշեց գործը քննել գրավոր ընթացակարգով:

Ավելի վաղ ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը միջնորդություն ներկայացրեց գործը գրավորից բանավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ՝ ընդգծելով, որ բանավոր ընթացակարգով գործը քննելու դեպքում կբարձրանա հանրային վստահությունը: Երկար քննարկումներից հետո ՍԴ դատավորները 4 դեմ, 4 կողմ ձայների քվեարկությամբ մերժեցին Պետրոսյանի ներկայացրած միջնորդությունը: 

Շարունակությունը՝ armtimes.com-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել