Քոչարյանին առաջադրված կաշառքի դրվագում իսպառ բացակայում է հիմնավոր կասկածը. Ալումյան
16:40 - 04 ապրիլի, 2019

Քոչարյանին առաջադրված կաշառքի դրվագում իսպառ բացակայում է հիմնավոր կասկածը. Ալումյան

|news.am|: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված կաշառքի դրվագում իսպառ բացակայում է հիմնավոր կասկած՝ առ այն, որ Քոչարյանը կարող էր այդ արարքը կատարած լինել: Այս մասին այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում հայտարարել է Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը:

Նշենք, որ առաջին ատյանի դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը, քննելով Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը, մարտի 15-ին նրան կալանավորելու որոշում էր կայացրել, միեւնույն ժամանակ արձանագրելով, որ նրան վերագրվող կաշառքի դրվագում հիմնավոր կասկած առկա չէ:

Անդրադառնալով վերաքննիչ բողոքի գործը դատավոր Ռուզաննա Բարսեղյանին մակագրելուն՝ փաստաբանը նշել է՝ ճշտել է, որ գործը նրան է մակագրվել էլեկտրոնային եղանակով, և որ այդ կապակցությամբ խնդիր չի տեսնում:

Նշենք, որ Քոչարյանի պաշտպանները նրա կալանավորման որոշման դեմ կշարունակեն բողոք ներկայացնել վաղը:

Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել