Վենետիկի հանձնաժողովը որոշում է կայացրել հրատապ ընթացակարգով քննարկել ԸՕ հետ կապված հարցը |armenpress.am|
13:56 - 24 մարտի, 2021

Վենետիկի հանձնաժողովը որոշում է կայացրել հրատապ ընթացակարգով քննարկել ԸՕ հետ կապված հարցը |armenpress.am|

armenpress.am:  Վենետիկի հանձնաժողովը վերջին լիագումար նիստում որոշում է կայացրել հրատապ ընթացակարգով քննարկել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի վերաբերյալ հարցը և ներկայացնել եզրակացություն մինչև ապրիլի 20-ը:

Մարտի 24-ին այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

«Վենետիկի հանձնաժողովը նախնական կարծիք չի հայտնել»,- ասաց Վարդանյանը:

Նրա խոսքով` պետության ինքնիշխան իրավունքն է, որ օրենսդրության մեջ իրականացվի, օրենքով և սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգով իրականացվի ցանկացած փոփոխություն:

«Սովորաբար Վենետիկի հանձնաժողով են ուղարկվում այն փաթեթները, որոնք ունեն այնպիսի հնչեղություն և կարևորություն` ստուգելու դրանց համապատասխանությունը եվրոպական չափորոշիչներին»,- ասաց Վարդանյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել