Մոսկվայում տեղի կունենան Այվազյան-Լավրով և Այվազյան-Բայրամով երկկողմ հանդիպումները |1lurer.am|
13:53 - 31 մարտի, 2021

Մոսկվայում տեղի կունենան Այվազյան-Լավրով և Այվազյան-Բայրամով երկկողմ հանդիպումները |1lurer.am|

1lurer.am: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակում երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Այվազյան-Լավրով և Լավրով-Բայրամով երկկողմ ձևաչափով փակ հանդիպումները նախատեսվում են ապրիլի 1-ին՝ այս մասին այսօր արտասահմանյան լրատվամիջոցների հետ հանդիպմանը տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: 

Ըստ նրա` Լավրով-Այվազյան-Բայրամով եռակողմ հանդիպում նախատեսված չէ: ԱՊՀ ԱԳՆ Խորհրդի նիստը տեղի կունենա հաջորդ օրը: Նախարարները կհանդիպեն նախ նեղ ձևաչափով, ապա՝ ընդլայնված կազմով: Օրակարգում ներառվել են ԱՊՀ-ում փոխգործակցության հիմնական ուղղություններն ընդգրկող հարցեր: Նիստի մասնակիցները կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային, միջազգային արդիական թեմաների վերաբերյալ։ Հանդիպման ընթացքում կքննարկվեն կազմակերպության ձևաչափով բազմակողմանի համագործակցության խորացման հեռանկարները, այդ թվում՝ իրավապահ և հումանիտար ոլորտներում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել