ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ Վալերի Գերասիմովը իր հայ գործընկեր Արտակ Դավթյանի հետ քննարկել է անվտանգության հարցերը
 |shantnews.am|
19:12 - 01 ապրիլի, 2021

ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ Վալերի Գերասիմովը իր հայ գործընկեր Արտակ Դավթյանի հետ քննարկել է անվտանգության հարցերը |shantnews.am|

shantnews.am: Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հետ: TASS գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ ՊՆ-ից:

«Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության ապահովման և խաղաղապահ գործողություններ իրականացնելու հարցերը, ինչպես նաև Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության վիճակն ու հեռանկարները»,- հայտնել են Ռուսաստանի ռազմական գերատեսչությունից:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել