Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են քաղաքաշինության բնագավառի նախագծային, շինարարական եւ փորձաքննության գործընթացները
21:14 - 05 ապրիլի, 2021

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են քաղաքաշինության բնագավառի նախագծային, շինարարական եւ փորձաքննության գործընթացները

Քաղաքաշինության կոմիտեում մարտի 27-ին տեղի ունեցավ հանդիպում «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության խորհրդի անդամներ Էդուարդ Մարությանի («ՌԵՆՇԻՆ» ՍՊԸ), Վահե Պետրոսյանի («ԱՐՏՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ) և Ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանի հետ:

Կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքաշինության բնագավառում նախագծային, շինարարական, ինչպես նաև փորձաքննության գործընթացները փուլային սկզբունքով իրականացնելու հարցերը։ Հաշվի առնելով կորոնավիրուսային համավարակի և պատերազմի հետևանքով ստեղծված մարտահրավերները և դրանց հաղթահարման ու տնտեսության  ակտիվացման ուղղությամբ կառուցապատման քաղաքաշինական ծրագրերի իրագործման մեկ օր առաջ ճանապարհ հարթելու հրամայականը, Քաղաքաշինության կոմիտեն հնարավոր է համարում պետական համալիր փորձաքննության ենթարկել բարձր ռիսկայնության աստիճան ունեցող օբյեկտների զրո նիշից ցածր հատվածի նախագծային փաստաթղթերը՝ կառույցի ընդհանուր ճարտարապետական մասի նախագծային լուծումների առկայության պարագայում։

Քաղաքաշինական գործընթացներին զուգահեռ կոմիտեի կողմից ներկայումս մշակվում են բարձր ռիսկայնության աստիճանի օբյեկտների շրջանակում քաղաքաշինական գործառույթների փուլային սկզբունքները արտոնող և կարգավորող համապատասխան օրենսդրական կարգավորումներ։

Քաղաքաշինության կոմիտեն առաջարկում է բոլոր անհատներին և շահագրգիռ ընկերություններին ներգրավվել մասնագիտական քննարկումներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել