ՄԻԵԴ-ը գրանցել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից ներկայացված երրորդ գանգատը |tert.am|
05:40 - 08 ապրիլի, 2019

ՄԻԵԴ-ը գրանցել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից ներկայացված երրորդ գանգատը |tert.am|

tert.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գրանցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից ներկայացված թվով երրորդ գանգատը, տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը:

Նշենք, որ ՄԻԵԴ երրորդ գանգատը վերաբերվել է Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետն առաջին անգամ երկարացնելուն, որի ընթացքում խախտվել են Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել