Կարևոր համարեցի, որ հրաժարականը տեղի ունենա հենց այսօր՝ Քաղաքացու օրը․ Նիկոլ Փաշինյան
11:23 - 25 ապրիլի, 2021

Կարևոր համարեցի, որ հրաժարականը տեղի ունենա հենց այսօր՝ Քաղաքացու օրը․ Նիկոլ Փաշինյան

Հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու ժամանակացույցի առումով ես կարող էի հրաժարական տալ ոչ պարտադիր այսօր, բայց կարևոր համարեցի, որ հրաժարականը տեղի ունենա հենց այսօր՝ Քաղաքացու օրը։ Այս մասին այսօր ուղերձում իր հրաժարականի վերաբերյալ ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Սա կարևոր խորհրդանիշն է այն բանի, որ այսպիսով ՀՀ քաղաքացուց ստացված իշխանությունը մենք վերադարձնում ենք քաղաքացուն, որպեսզի նա որոշի իշխանության հետագա ճակատագիրը՝ ազատ, արդար, մրցակցային ընտրություններով»,– նշել է նա։  

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իշխանության հետագա ճակատագիրը պետք է որոշի միայն ու միայն ժողովուրդը․

«Մեր հավատամքն այն է, որ ժողովրդի ազատ կամարտահայտումը իշխանության և ինքնիշխանության միակ աղբյուրն է։ Եվ իշխանության հետագա ճակատագիրը պետք է որոշի միայն ու միայն, բացառապես ժողովուրդը։ Եվ ինձ համարում եմ այս հնարավորության և իրավունքի երաշխավորը։ Մեր՝ ՔՊ կուսակցությունը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ես հանդես եմ գալու որպես վարչապետի թեկնածու, և մենք հնազանդորեն կենթարկվենք ժողովրդի կայացրած որոշումներին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել