Ճապոնիայի ԱԳՆ-ն խոստացել է Ռուսաստանի հետ «համառ» բանակցություններ վարել Կուրիլյան կղզիների վերաբերյալ |tert.am|
09:41 - 27 ապրիլի, 2021

Ճապոնիայի ԱԳՆ-ն խոստացել է Ռուսաստանի հետ «համառ» բանակցություններ վարել Կուրիլյան կղզիների վերաբերյալ |tert.am|

tert.am: Տոկիոն կշարունակի «համառ» բանակցությունները Մոսկվայի հետ Հարավային Կուրիլների խնդրի վերաբերյալ և մտադիր է խաղաղության պայմանագիր կնքել՝ ելնելով իր հիմնական դիրքորոշումից: Այս մասին ասված է Ճապոնիայի ԱԳՆ կողմից հրապարակված 2021 թվականի «Դիվանագիտության կապույտ գրքում», գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ճապոնիայի ԱԳՆ-ն հյուսիսային տարածքների խնդիրը (ինչպես Ճապոնիայում անվանում են Կունաշիր, Շիկոտան, Իտուրուպ և Խաբոմաի կղզիները) անվանել են Ռուսաստանի հետ հարաբերություններում ամենաբարդ հարցը:

«Կառավարությունը Ճապոնիայի և Ռուսաստանի ղեկավարների ուժեղ ղեկավարության ներքո կշարունակի համառորեն բանակցել Ռուսաստանի հետ հյուսիսային տարածքների սեփականության խնդրի լուծման և խաղաղության պայմանագիր կնքելու շուրջ»,-ասվում է փաստաթղթում:

Միևնույն ժամանակ, Տոկիոն նշել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարևորությունը: Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը խոստացել է դրանք կառուցել` հաշվի առնելով պոտենցիալ հնարավորությունները, զարգացնել ռուս-ճապոնական հարաբերությունների ամբողջ համալիրն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են քաղաքականությունը, այդ թվում` խաղաղության պայմանագրի ստորագրման խնդիրը, տնտեսությունը, հումանիտար փոխանակումները և լուծել հյուսիսային տարածքների խնդիրը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել