Բայդենը չեղյալ է հայտարարել Մեքսիկայի հետ սահմանին պատի ֆինանսավորման նախագծերը |tert.am|
10:31 - 01 մայիսի, 2021

Բայդենը չեղյալ է հայտարարել Մեքսիկայի հետ սահմանին պատի ֆինանսավորման նախագծերը |tert.am|

tert.am: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը չեղյալ է հայտարարել ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին պատի կառուցման նախագծերը, որոնց համար օգտագործվել են Պենատգոնի միջոցները․ այժմ այդ միջոցների մի մասը կօգտագործվի պատի կառուցումից բնապահպանական վնասի դեմ պայքարելու համար, հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Ջամալ Բրաունը, հաղորդում է The Washington Post-ը։

 

2019 թվականի փետրվարի 15-ին ԱՄՆ-ի հեռացող նախագահ Դոնալդ Թրամփը Մեքսիկայի հետ սահմանին արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին հռչակագիր էր ստորագրել։ Արտակարգ դրության ռեժիմի սահմանման գլխավոր պատճառներից մեկը առանց Կոնգրեսի հավանության ամերիկա-մեքսիկական սահմանին պատի կառուցման ֆինանսավորման համար միջոցներ ստանալու անհրաժեշտությունն էր։

 
Առավել մանրամասն՝ սկզբնաղյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել