Ո՞նց կարող է Ստեփանակերտն անցնել Ադրբեջանի վերահսկողության ներքո. «Իմ քայլի» պատգամավոր |armtimes.com|
15:36 - 03 մայիսի, 2021

Ո՞նց կարող է Ստեփանակերտն անցնել Ադրբեջանի վերահսկողության ներքո. «Իմ քայլի» պատգամավոր |armtimes.com|

armtimes.com: «Հերիք եղավ, բոլ եղավ, չի կարելի ազգային անվտանգության հարցերը դարձնել միջանձնային հարաբերությունները պարզելու բան». ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Ըստ նրա՝ բոլորս շահագրգռված ենք՝ սկսած սովորական մշակից, ավարտած Հանրապետության նախագահով, վարչապետով, Կառավարությունով,  ընդդիմությամբ, ապահովել երկրի անվտանգությունը, բայց երկրի անվտանգությունը ապահովելու համար պետք է գործով զբաղվել, ոչ թե այս կամ այն կերպ մանիպուլյատիվ դատողություններ անել, ինչը ավելի է վտանգում երկիրը: 

«Ցանկացած տեսակի արտահայտություն, որն իր բնույթվ ոչինչ չի տալիս, այլ երկրի պաշտպանունակությունն է թուլացնում, անընդունելի է: Չափազանց կարեւոր է երկրի պաշտպանության համար ներքին կոնսոլիդացիան, առնվազն այն հարցերի վերաբերյալ, որոնք վերաբերում են երկրի պաշտպանունակությանը: 

Ելնելով այն իրավիճակից, որ հարեւան երկրների դիկտատորները անում են ամեն ինչ, որպեսզի ապակայունացվի իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում, որ ավելի մեծ դիվիդենտներ ստանան, դրան զուգհահեռ երբ լսում ես ինչ-որ արտահայտություններ, որոնք հավատացեք ոչ մի անվտանգային հարց չեն լուծում, այլ մեծացնում են այդ կոնսոլիդացիայի բացակայությունը, անընդունելի է ինձ համար:

Մի փորձեք թուլացնել բանակը, մի փորձեք նսեմացնել ՀՀ զինված ուժերը, մի փորձեք նսեմացնել այն հերոսությունը, որ ՀՀ զինված ուժերը կատարել են Հայաստանի ձեւավորումից հետո»,- հայտարարեց Վարդանյանը:

Հարցին, թե ո՞ր շրջանակներին նկատի ունենալով է այդ ամենն ասում, հանձնաժողովի նախագահը հստակեցրեց. 

«Ասում եմ այն սուբյեկտներին, որոնք արհեստականորեն փորձում են բարձրացնել խնդիրներ, որոնք  կապված են ոչ թե անվտանգության հետ, այլ այս նախընտրական փուլում դիվիդենտներ շահելով»:

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը լրագրողներից մեկի հարցին ի պատասխան անդրադարձավ նաեւ ադրբեջանական պաշտոնյաներից մեկի այն հայտարարությանը, թե Ստեփանակերտը կարող է անցնել Ադրբեջանի վերահսկողության տակ: Այդ հայտարարությանը արձագանքել էր նաեւ Արցախի նախկին ՄԻՊ-ը: «Ո՞նց կարող է Ստեփանակերտն անցնել Ադրբեջանի վերահսկողության ներքո, ձեր այս հարցերը հիմա լսում են Բաքվում, ոգեշնչվում են. ո՛չ նման բան չկա», - ասաց Վարդանյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել