ՀՀ կառավարությունը որդեգրել է շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների համալիր պահպանությանն ուղղված քաղաքականություն
15:05 - 05 մայիսի, 2021

ՀՀ կառավարությունը որդեգրել է շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների համալիր պահպանությանն ուղղված քաղաքականություն

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը, նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը մասնակցել են Թվինինգ ծրագրի պաշտոնական մեկնարկային առցանց հանդիպմանը։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

Նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը հանդես է եկել բացման խոսքով։

«Հայաստանում կենսաբազմազանության ուժեղացված պահպանությունն ու կայուն օգտագործումը եվրոպական չափանիշներին համապատասխան» Թվինինգ ծրագրի մեկնարկային միջոցառմանը ողջունելով գործընկերներին նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել Հայաստանում Եվրամիության պատվիրակությանը՝ շարունակական աջակցության և արդյունավետ համագործակցության համար։

«Կարևորելով ԵՄ Թվինինգ գործիքի շրջանակներում հաստատված փոխգործակցությունը՝ վստահ եմ, որ այս Ծրագիրն էապես կաջակցի եվրոպական առաջադեմ ստանդարտների համապատասխանեցմանը շրջակա միջավայրի կառավարման ոլորտում»,-նշել է նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը։

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որդեգրել է շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների համալիր պահպանությանն ուղղված քաղաքականություն՝ առաջնահերթ ուղղությունների շարքում ներառելով բնության հատուկ պահպանվող տարածքների հզորացումը, կենսաբազմազանության պահպանությունը և կենսաանվտանգության ապահովումը։ Քանի որ շրջակա միջավայրի կառավարման ոլորտում առկա մարտահրավերներն այլևս վերազգային բնույթ են կրում, ուստի դրանց հասցեագրումը ևս պահանջում է միջազգային համագործակցության ընդարձակում և ջանքերի միատեղում գլոբալ մակարդակում։

Այս համատեքստում նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել Չեխիայի և Ֆինլանդիայի առաջադեմ փորձը շրջակա միջավայրի կառավարման, մասնավորապես կենսաբազմազանության և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանութան և արդյունավետ կառավարման գործում։

«Վստահ եմ, որ միավորելով այս կոնսորցիումի փորձառությունը, ռեսուրսները և գիտելիքները, հնարավոր կլինի ապահովել Թվինինգ ծրագրի արդյունավետ իրականցումը՝ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզով նախանշված գործողությունների իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով։ Այս համագործակցությունը նաև լավ հնարավորություն է կայուն զարգացման սկզբունքների համատեքստում կիսելու Եվրոպական միության՝ ոլորտում ձեռքբերած նվաճումները և արժեքները»,-ամփոփել է նախարարի պաշտոնակատարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել