Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավարը շնորհակալություն հայտնեց Հայոց ցեղասպանության ճանաչման համար |armtimes.com|
11:47 - 07 մայիսի, 2021

Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավարը շնորհակալություն հայտնեց Հայոց ցեղասպանության ճանաչման համար |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովի Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանը այսօր ԱԺ հերթական նիստում շնորհակալություն հայտնեց Լատվիայի խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար:

«Շնորհակալություն ենք հայտնում Լատվիայի բոլոր քաղաքական ուժերին, պատգամավորներին, որոնք քվեարկել են հայ ժողովրդի համար կարևորագույն այս հարցի՝ Լատվիայում հանգուցալուծում ստանալու օգտին»,- ասաց պատգամավորը: 

Պատգամավորը նշեց, որ այս գործընթացը տեղի է ունեցել 2018թ. սկսած և արդյունք է շատ քաղաքական գործիչների, հայ ժողովրդի բարեկամների, քաղաքական կուսակցությունների, ինչպես նաև Լատվիայում ՀՀ դեսպանության քրտնաջան և հետևողական աշխատանքի:

Երեկ՝ մայիսի 6-ին Լատվիան պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել