tert.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասի հետ և քննարկել պաղեստինցիների և իսրայելցիների միջև հրադադարի ռեժիմի ապահովման միջոցառումները, հայտնում է Al Jazeera լրատվականը։
Բլինկենն ասել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է Պաղեստինի ինքնավարության և ՄԱԿ-ի հետ համագործակցությանը՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու և Գազայի վերակառուցման համար միջազգային աջակցությունը մոբիլիզացնելու համար։
Բլինկենը և Աբբասը հայտարարել են հաղորդակցության գծերը բաց պահելու դիրքորոշմանը հավատարիմ լինելու մասին։
comment.count (0)