Այս պահի դրությամբ խախտումների վերաբերյալ դիմումներ չունենք. Արմեն Սմբատյան |1lurer.am|
08:58 - 20 հունիսի, 2021

Այս պահի դրությամբ խախտումների վերաբերյալ դիմումներ չունենք. Արմեն Սմբատյան |1lurer.am|

1lurer.am: Բոլոր տարածքային ընտրական հանձնաժողովների հետ կապի մեջ ենք: Բոլոր 1996 տեղամասերն սպասարկում են ընտրողներին: Այս մասին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը:

«Ինչու 1996, քանի որ 12 տեղամաս ձևավորվել են քրեկատարողական հիմնարկներում: Ընդհանուր՝ 2008 տեղամաս:

Կոչ եմ անում բոլորին գնալ ընտրատեղամասեր և կատարել իրենց քվեարկությունը: Դրա համար պետությունը, ԿԸՀ-ն հոգացել և պատրաստվել է, որպեսզի հասարակությունը կատարի իր ընտրությունը:

Այս պահի դրությամբ խախտումների վերաբերյալ դիմումներ, բողոքներ չունենք: Ցանկացած իրավիճակում փորձում ենք լինել օպերատիվ»,- ասած Սմբատյանը՝ կրկին հիշեցնելով ընտրության կարգը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել